Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին. ԱՄՆ դեսպանը տպավորվել է Հայաստանի բնությամբ և մշակութային ժառանգությամբ

Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին. ԱՄՆ դեսպանը տպավորվել է Հայաստանի բնությամբ և մշակութային ժառանգությամբ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը կիսվել է Հայաստանի բնությունից, մշակութային ժառանգությունից ստացած իր տպավորություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեսպանն այս մասին գրառում է կատարել ու լուսանկարներ տեղադրել «Թվիթեր»-ի իր էջում:

«Սյունիք և Վայոց Ձոր ճամփորդելիս հնարավորություն ունեցա զգալու, վայելելու Հայաստանի բնության գեղեցկությունը և  յուրահատուկ մշակութային ժառանգությունը, համտեսելու տարածաշրջանային որոշ համեղ ուտեստներ և հանդիպելու Հայաստանի տաղանդավոր արհեստավորների հետ։ Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին»,-գրել է դեսպանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում