Իսրայելում ԵՄ պատվիրակությունը չեղարկել է Եվրոպայի օրվա ընդունելությունը

Իսրայելում ԵՄ պատվիրակությունը չեղարկել է Եվրոպայի օրվա ընդունելությունը

Իսրայելում Եվրամիության պատվիրակությունը չեղարկել է մայիսի 9-ին նախատեսված դիվանագիտական ընդունելությունը՝ ի պատիվ Եվրոպայի օրվա, որին պետք է մասնակցեր Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը:

Այս մասին, ըստ ria.ru-ի, գրում  է «Times of Israel»-ը՝ վկայակոչելով պատվիրակության հայտարարությունը։

Հրատարակության համաձայն՝ պատվիրակությունն այս որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ մայիսի 8-ին ԵՄ դեսպանները հանդիպել են իր գրասենյակում՝ «որոշելու հետագա ուղին»։

«Իսրայելում ԵՄ պատվիրակությունը անհամբերությամբ սպասում է մայիսի 9-ին նշելու Եվրոպայի օրը, ինչպես դա անում է ամեն տարի: Ցավոք, այս տարի մենք որոշել ենք չեղարկել դիվանագիտական ընդունելությունը, քանի որ չենք ցանկանում հարթակ տրամադրել այն մարդուն, ում տեսակետները հակառակ այն արժեքներին, որոնք պաշտպանում է Եվրամիությունը»,- հայտարարել է ԵՄ պատվիրակությունը:

Իր կայքում պատվիրակությունը նաև նշել է, որ Եվրոպայի օրվա պատվին իսրայելցիների համար մշակութային միջոցառումները կշարունակվեն նախատեսվածի համաձայն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում