ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսը կողմ է քվեարկել Ադրբեջանի քայլերը դատապարտող դեկլարացիային. Խաժակյան

ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսը կողմ է քվեարկել Ադրբեջանի քայլերը դատապարտող դեկլարացիային. Խաժակյան

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսը բացարձակ մեծամասնությամբ քվեարկել է Ադրբեջանի գործողությունները հստակ դատապարտող դեկլարացիային:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Դավիթ Խաժակյանը:

«Այդ փաստաթղթով նաև պահանջ դրվեց Ադրբեջանի նկատմամբ՝ ազատ արձակելու Արցախի առաջնորդներին:

Կոնգրեսը աջակցություն է հայտնում Հայաստանին ստեղծված հումանիտար ճգնաժամի դեմ պայքարում և որոշում է ուշադրության կենտրոնում պահել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:

Հաջորդիվ կհրապարակեմ նաև ելույթներս»,- ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում