ՀՀ ԱԳՆ-ն ստուգում է Ադրբեջանում թուրք վարձկանների տեղակայման մասին տեղեկությունը

ՀՀ ԱԳՆ-ն ստուգում է Ադրբեջանում թուրք վարձկանների տեղակայման մասին տեղեկությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ստուգում է Սիրիայի Աֆրին և Ազազ շրջաններից թուրք վարձկանների՝ Ադրբեջանում տեղակայման մասին տեղեկությունը: 

 Այս մասին ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այս տեղեկությունն իրապես մտահոգիչ է, և մենք ստուգում ենք դրա իսկությունը: Նման վտանգի հնարավորություն կա, հաշվի առնելով հատկապես Ադրբեջանի կրոնական ծայրահեղականների ներգրավելու, ինչպես նաև Թուրքիայի՝ այդ տարածաշրջաններ ահաբեկիչներ մատակարարելու փորձառությունը»,- ասաց Նաղդալյանը:

Միջազգային մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Թուրքիան Սիրիայի Աֆրին և Ազազ շրջաններից վարձկանների է տեղափոխում Ադրբեջան՝ Արցախի դեմ կռվելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում