Քննարկում ԱԺ-ում՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ:
Քննարկմանը ներկա են եղել ՊԵԿ-ի և Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ:
Մասնակիցները մտքեր են փոխանակել թուրքական ապրանքների ներկրման արգելքի տնտեսական ազդեցության և արգելքի ժամկետը երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ: Ժամկետը լրանում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին:
Այն երկարաձգելու վերաբերյալ քննարկումները դեռևս շարունակվում են:
Կարծիքներ