Ադրբեջանցիները սադրում են ռուսաստանաբնակ հայերին. տեսանյութ
Ադրբեջանի քաղաքացիները շարունակում են պրովակացիոն հայտարարություններով հանդես գալ: Այս անգամ նրանք որոշել են սադրել ռուսաստանաբնակ հայերին: Ադրբեջանցի ինստագրամյան օգտատերերից մեկը սթորի բաժնում տեղադրել է հայտարարություն, որտեղ նշվում է ՝ հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, Վոլգոգրադ քաղաքի՝ Դիամանտ առևտրի կենտրոնի մոտ , տեղի է ունենալու հավաք: Վերջինս հորդորել է ազգակիցներին մասնակցել ցույցին և իրենց հետ վերցնել Ադրբեջանի դրոշները: Այս հայտարարությունից հետո ռուսաստանաբնակ հայերից մեկը տեսանյութ է հրապարակել, խնդրել է ,որ հայերը չտրվեն սադրանքների և չմասնակցեն ադրբեջանական ցույցերին: Նկատենք՝ արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանցիները մարտական են տրամադրված Հայերի հանդեպ: Նշենք, որ լարվածությունը հայերի և ադրբեջանցիների միջև սկսվել է Տավուշի սահմանից, որից հետո ալիքը տարածվել է աշխարհի այն երկրներում, որտեղ հայերն ու ադրբեջանցիներն ապրում են կողք կողքի:
Տեսանյութն՝ այստեղ:
Կարծիքներ