Պենտագոնին մնացել է 5,2 միլիարդ դոլար՝ Ուկրաինային օգնելու համար
Պենտագոնը 5,2 միլիարդ դոլարի միջոցներ ունի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար, ծախսերի ներկայիս մակարդակով դա կբավարարի ևս մոտ վեց ամիս: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը ՝ հղում անելով ամերիկյան ռազմական գերատեսչության անանուն ներկայացուցիչներին։
Հրատարակությունը նշում է, որ դրանք մեկ տարի առաջ Ուկրաինային աջակցելու համար հատկացված միջոցների մնացորդներն են։ Այսպիսով, մոտ ապագայում Կիևին չի սպառնում ռազմական մատակարարումների դադարեցում ԱՄՆ-ում բյուջետային օրենքի շուրջ վեճերի պատճառով, սակայն ներկայիս իրավիճակը կարող է ազդել պլանավորման վրա։
Կարծիքներ