Մոսկվայում Նավալնիի ժամանման կապակցությամբ բերման է ենթարկվել ավելի քան 50 մարդ
Ընդհանուր առմամբ 53 մարդ է բերման ենթարկվել Վնուկովո եւ Շերեմետեւո օդանավակայանում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի՝ Ռուսաստան վերադառնալու կապակցությամբ, հաղորդում է Կոմերսանտ-ը:
Բերման են ենթարկվել նաեւ լրագրողներ, այդ թվում՝ Կոմերսանտ-ի լուսանկարիչ Իվան Վոդոպյանովը: Նրան հարվածել են բերման ենթարկելու ժամանակ: Բերման ենթարկված Լյուբով Սոբոլի փաստաբան Վլադիմիր Վորոնինի հաղորդմամբ՝ բերման ենթարկվածների համար կազմում են արձանագրություն ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու հատկանիշներով:
Քաղաքացիների մեծամասնությանը բերման են ենթարկել Վնուկովո օդանավակայանում, որտեղ պետք է ժամաներ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, սակայն վերջին պահին նրա ինքնաթիռն ուղղորդել են Շերեմետեւո:
«ՕՎԴ-ինֆո»-ի տեղեկություններով՝ Սանկտ Պետերբուրգում բերման են ենթարկել հինգ մարդու, որոնցից չորսին ազատ են արձակել առանց արձանագրություն կազմելու: Մեկ մարդ բերման է ենթարկվել մետրոյում Ալեքսեյ Նավալնիի դիմանկարով դիմակ կրելու պատճառով:
Ալեքսեյ Նավալնին ժամանել է Շերեմետեւո օդանավակայան հունվարի 17-ի երեկոյան, իսկ անցագրային հսկողությունն անցնելու հետո՝ բերման ենթարկվել: Ի սկզբանե ինքնաթիռը, որով նա ժամանել էր Մոսկվա, պետք է վայրէջք կատարեր Վնուկովո օդանավակայանում, սակայն ուղղորդվել էր եւ վայրէջքի համար Շերեմետեւո: Վնուկովոյից ելքն ու դեպի Շերեմետեւո տարվող ճանապարհը փակել էին:
Կարծիքներ