ՀԿԵ-ն գյումրեցիներին կոչ է անում կենցաղային աղբը չգցել Գորգոբա․ Հունը մաքրվել է
Հարավկովկասյան երկաթուղին գյումրեցիներին կոչ է անում կենցաղային աղբը չգցել Գորգոբա գետակի հունը և պահպանել սանիտարական նորմերը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրու գծային-կայարանային միության ուժերով՝ Գյումրու քաղաքապետարանի հետ գործակցելով, մաքրվել է Գորգոբա գետակի հունը: Հունիսին տեղացած հորդառատ անձրևներն ու երկաթուղային գծերի տակ անցնող թունելում աղբի կուտակումը քաղաքի կայարանամերձ հրապարակի և երկաթուղային գծերի հեղեղման պատճառ էին դարձել:
Այս ջրանցքն անցնում է քաղաքի տարածքով, և բնակիչներն այդտեղ են նետում կենցաղային թափոնները, ինչը 17 մետր երկարությամբ երկաթուղային հատվածի տակ անցնող թունելի խցանում է առաջացրել:
Մաքրման աշխատանքների ընթացքում կիրառված ինժեներական լուծումների շնորհիվ թունելից հանվել է մի քանի տասնյակ տոննա կենցաղային թափոններ և տիղմ, իսկ թունելի մուտքն կահավորվել աղբահավաք հատուկ կոնստրուկցիաներով:
Կարծիքներ