Փարիզում անհայտ անձը կրակ է բացել հիվանդանոցի մոտ
Փարիզի մասնավոր հիվանդանոցներից մեկի դիմաց անհայտ անձը կրակել է երկու անձի ուղղությամբ, ինչից հետո մոտոցիկլետով փախուստի է դիմել: Հարձակման հետևանքով մի տղամարդ է մահացել, հիվանդանոցի անվտանգության աշխատակցուհին վիրավորվել է: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Իրավապահները հետաքննություն են սկսել՝ պարզելու հարձակումն իրականացրած անձի ինքնությունն ու դրա դրդապատճառները:
Կարծիքներ