Նախատեսվում է ԲելԱԷԿ-ի գործարկումը նվիրել նոյեմբերի 7-ին․ Լուկաշենկո
Նախատեսվում է ԲելԱԷԿ-ի գործարկումը նվիրել նոյեմբերի 7-ին։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի քաղաքական ակտիվի հետ հանդիպմանը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
«Բոլորին հրավիրում եմ։ Կարծում եմ՝ նոյեմբերի 7-ը մեզ համար նշանակալի օր է, մենք կկարողանանք այնտեղ լինել եւ ասել, որ մեր ատոմային կայանից ստացանք առաջին էլեկտրականությունը»,- ասել է պետության ղեկավարը։
Ըստ ռուսական ԱԷԿ-2006 նախագծի կառուցվող բելառուսական ԱԷԿ-ը՝ 2400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ երկու ՎՎԵՌ-1200 ռեակտորներով, Գրոդենի մարզում է Օստրովեցի մերձակայքում։ Գլխավոր կապալառուն է «Ռոսատոմ» պետական կորպորացիան։ 3+ սերնդի էներգաբլոկները ունեն բարելավված տեխնիկա-տնտեսական ցուցանիշներ։
Կարծիքներ