«Մանչեսթեր Յունայթեդն» ու Ռոնալդուն խզել են պայմանագիրը

«Մանչեսթեր Յունայթեդն» ու Ռոնալդուն խզել են պայմանագիրը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա թիմից։

Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը խզել են փոխադարձ համաձայնությամբ։

Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին՝ «Օլդ Թրաֆորդում» ունեցած հսկայական ներդրման համար։ 346 հանդիպումներում պորտուգալացին խփել է 145 գոլ։ Ակումբը հաջողություն է մաղթել նրան և իր ընտանիքին ապագայում:

Ակումբի հայտարարության մեջ նշված է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» բոլորը կենտրոնացած են Էրիկ տեն Հագի գլխավորությամբ թիմի առաջընթացը շարունակելու և միասին աշխատելու վրա՝ խաղադաշտում հաջողության հասնելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում