Երեխայի բժշկական քարտը` նախկին 026 Ձևը, կթվայնացվի
Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հերթական քննարկումը` ուղղված ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում մի շարք գործընթացների իրականացմանն ու կազմակերպմանը:
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։
Քննարկվել է երեխայի բժշկական քարտի թվայնացման աշխատանքների նպատակահարմարությունը:
Քննարկմանը ներկա պոլիկլինիկական ծառայության ղեկավարներն անդրադարձել են երեխայի բժշկական քարտի լրացման և տրման վերաբերյալ ընթացիկ խնդիրներին, ներկայացրել լուծման տարբերակներ:
Կարծիքներ