Առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը. Արցախի ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով.
«Ադրբեջանական սոցիալական ցանցերը նոր տեսանյութ են հրապարակել, որում երեւում են 19 հայերի մարմիններ, որոնցից մի քանիսը ձեռնաշղթաներով են, իսկ մյուսները՝ մերկ:
Ակնհայտ է, որ ձեռնաշղթաներով առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը:
Անպատժելիությունն ու միջազգային կուրությունը նոր հանցագործություններ են բերում Ղարաբաղ»,- գրել է նա:
Կարծիքներ