Փրկարարները դուրս են բերել գետի մեջ հայտնված մեքենան

Փրկարարները դուրս են բերել գետի մեջ հայտնված մեքենան

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 4-ին ժամը 19։26-ին ահազանգ է ստացվել, որ Ծովակ գյուղում ավտոմեքենան հայտնվել է գետի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Մասրիկ գետից դուրս են բերել «Volkswagen Tоuareg» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Ս․ և 4 ուղևոր):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում