Հայ-ղազախական բարեկամական հարաբերությունները համագործակցության ընդլայնման ամուր հենք կհանդիսանան. ՀՀ վարչապետի ուղերձը

Հայ-ղազախական բարեկամական հարաբերությունները համագործակցության ընդլայնման ամուր հենք կհանդիսանան. ՀՀ վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ Անկախության օրվա առթիվ։

Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիներին Անկախության օրվա առթիվ։

Վստահ եմ, որ մեր երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական և հարգալից հարաբերություններն ամուր հենք կհանդիսանան հայ-ղրղզական համագործակցության ընդլայնման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ընթացիկ տարվա աշնանը Բիշքեկում կայանալիք միջոցառումների շրջանակում:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություն, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում