Քաղհասարակության ներկայացուցիչների հետ խոսվել է ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին

Քաղհասարակության ներկայացուցիչների հետ խոսվել է ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ փոխնախագահ Մերի Գալստյանը հունվարի 31-ին հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Խոսելով ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորության մասին` հյուրերը հանձնաժողովի ներկայացուցիչներին են փոխանցել այդ գործընթացում բարեփոխումների իրականացման իրենց օրակարգը:

Գործընթացի արդյունավետ կիրարկման համար կողմերը միմյանց հետ համագործակցելու տարբեր ուղիներ են քննարկել: Վերջիններս պայմանավորվել են պարբերաբար հանդիպել ու քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում