ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Վանաձորում
ԱԱՏՄ մասնագիտական խմբերի ուժեղացված վերահսկողական աշխատանքները Վանաձորում արձանագրել են անվտանգության կանոնների տարաբնույթ խախտումներ, մասնավորապես, դիմակների չկրում տնտեսավարողների աշխատողների կողմից։
Ստուգայցն ընդգրկել է, մասնավորապես, շուրջ երեք տասնյակ վաճառասրահ ունեցող առևտրի կենտրոն: Բոլոր սրահներն ունեցել են Covid-19 համավարակի տարածման հսկողության պատասխանատուներ, ճշգրիտ լրացված են եղել ջերմաչափման մատյանները:
ԱԱՏՄ-ն, շարունակելով համավարակի տարածման դեմ պայքարը, արձանագրում է, որ հաճախ տնտեսավարողների աշխատակիցները երկրի ռազմական դրության պայմաններում կորցրել են իրենց զգոնությունը անվտանգության կանոնների պահպանման հարցում։ Սակայն այս դրության մեջ առավել կարեւոր է համավարակի տարածման նվազեցումը, ինչին եւ միտված են ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը։
Կարծիքներ