Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել
Վոլգոգրադից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել, հայտնում է ТАСС-ը։
Աղբյուրի համաձայն, օդանավը պետք է վայրէջք կատարի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում: Խոսքը Sukhoj Superjet 100 օդանավի մասին է, որը տագնապի ազդանշան է տվել Տամբովի մարզի վրայով անցնելիս և կտրուկ իջեցրել է բարձրությունը: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում կարող էր ապահերմետիկացում տեղի ունենալ:
Կարծիքներ