Վահագն Վերմիշյանը դատի է տվել Փաշինյանին
Վահագն Վերմիշյանի փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Աննա Մուրադյանը տեղեկացնում են, որ հայցադիմում են մուտքագրել դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, որով պահանջել են հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև հրապարակային ներեղություն խնդրել պարոն Վերմիշյանի պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար բարի համբավը արատավորելու համար։
«Նախ և առաջ, առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, առ այն, որ Վահագն Վերմիշյանը առընչություն ունի իրեն մեղսագրվող արարքի հետ, իսկ նման ակտի բացակայության պայմաններում անձի մեղավորությունը կասկածի տակ դնելը անթույլատրելի և հակաբարոյական քայլ է։ Ամփոփելով իրավիճակը կարող ենք արձանագրել, որ Վահագն Վերմիշյանի հետապնդումը ակնհայտ քաղաքակական է, իսկ իր ազատազրկումը միջազգային իրավունքում դրան տրված բնորոշմանը համաձայն՝ բավարարում է քաղբանտարկյալի բոլոր չափանիշներին»-ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ