Խոշոր ավտովթար Երևանում. բախվել է 3 մեքենա

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել է 3 մեքենա

Մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:

Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 17:20-ի սահմաններում Շինարարների փողոցում բախվել են Երեւանի բնակիչներ, 35-ամյա Անի Օ.-ի վարած Mercedes В 200, 34-ամյա Սեւակ Մ.-ի վարած Nissan Teana եւ 40-ամյա Գեւորգ Գ.-ի վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենաները:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Երթեւեկությունը մասամբ դարձել է միակողմանի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում