Ղուկասավան գյուղում 15-ամյա պատանին գողացել է ուսուցչի iPone-ը
Մայիսի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ղուկասավան գյուղում գողացել են իր բջջային հեռախոսը:
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ ժամը 14.40-ի սահմաններում Մասիս համայնքի Ղուկասավան բնակավայրի Արամի փողոցի վարչական շենքից գողացել են նկարչության ուսուցչի «Այֆոն 13 Պրո Մաքս» մոդելի բջջային հեռախոսը՝ պատճառելով մոտ 700 հազար դրամի նյութական վնաս:
Մասիսի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվորեն պարզել են գողությունը կատարողի ինքնությունը:
Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով մայիսի 4-ին Դարակերտ գյուղում ձերբակալվել և բաժին է տարվելնույն գյուղի բնակիչ 15-ամյա պատանին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է արարքը, իսկ անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանում հայտնաբերվել է նշված հեռախոսը:
Կազմված փաստաթղթերը, հեռախոսը և 15-ամյա պատանին ներկայացվել են Մասիսի քննչական բաժին:
Կարծիքներ