Մասնավոր անձը Կարմիր գրքում գրանցված թռչնատեսակ է նվիրել Երևանի կենդանաբանական այգուն
Երևանի կենդանաբանական այգին 2 նոր բնակիչ ունի: Պսակակիր կռունկներին այգուն է նվիրել մասնավոր անձը: Այս մասին տեղեկացնում է Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը:
Կռունկների ընտանիքին պատկանող այս թռչունները Կարմիր գրքում գրանցված են որպես վտանգված տեսակ: Տարածված են Աֆրիկայում:
Նրանց մարմնի բարձրությունը 90-104 սմ է: Հիմնականում սնվում են բուսական ծագման կերերով: Բազմացման ընթացքում դնում են 2-3 ձու, որոնց վրա նստում են 28-30 օր:
Ծնողները հավասարապես հոգ են տանում ձվերի մասին: Ձագերը ծնվելուց անմիջապես հետո ծնողների հետ մասնակցում են կերի հայթայթման ընթացքին:
Պսակակիր կռունկներն աչքի են ընկնում իրենց գեղեցկությամբ: Նրանց հեշտ է ճանաչել գլխի ոսկեգույն «թագի» շնորհիվ
Կարծիքներ