Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է

Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է

Պետական բյուջեի միջոցների հաշվին մեկնարկել են Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:

Ի սկզբանե նախատեսվում էր նորոգել ճանապարհը, սակայն ասֆալտաշերտի լուրջ քայքայման պատճառով որոշում է կայացվել այն հիմնանորոգել: Հիմնանորոգվելու է 2.5 կմ ճանապարհահատված:

«Ճանապարհը լուրջ քայքայված էր, և սովորական նորոգումը հարց չէր լուծի, այդ պատճառով որոշում կայացվեց հիմնանորոգել այն»,-նշեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:

Ճանապարհը կունենա նաև ջրահեռացման համակարգ:

Աշխատանքների համար նախատեսված է մոտ  595 մլն դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում