Վրաստանի Կառավարությունը հրաժարական է տվել

Վրաստանի Կառավարությունը հրաժարական է տվել

Վրաստանում, պայմանավորված այն հանգամանքի հետ, որ իր աշխատանքներն է սկսում նոր խորհրդարանը, գործող կառավարությունը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ այսօր իր անդրանիկ նիստն է անցկացնում Վրաստանի նորընտիր խորհրդարանը։

Հիշեցնենք նաեւ, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի էին ունեցել հոկտեմբերի 31-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում