Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից
Լիոնել Մեսսին կհեռանա ՊՍԺ-ից։
Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, Խորխե Մեսսին՝ հարձակվողի հայրը, որոշման մասին ակումբին հայտնել է մեկ ամիս առաջ։
Ինչպես ավելացնում է Mundo Deportivo-ն, արգենտինացու այս որոշման հիմնական պատճառները Չեմպիոնների լիգայից դուրս մնալն է, ինչպես նաև այն, որ ՊՍԺ-ն ապագայի համար կայուն սպորտային նախագիծ չունի։
ՊՍԺ-ն երկու շաբաթով որակազրկել է Մեսսիին՝ Սաուդյան Արաբիա մեկնելու համար։ Հաղորդվում էր, որ ակումբը Լեոյին թույլ է տվել հեռանալ միայն «Լորյանի» հետ խաղում հաղթանակի հասնելու կամ ոչ-ոքիի դեպքում, սակայն փարիզյան թիմը պարտվել էր 1:3 հաշվով։
Կարծիքներ