«Կրեմլի օրակարգում Դոնբասը ՌԴ-ին միացնելու հարց չկա». Պեսկովը մեկնաբանել է Մարգարիտա Սիմոնյանի կոչը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան շարունակելու է պաշտպանել ռուսալեզու բնակչության շահերը Դոնբասում, սակայն այն Ռուսաստանին միացնելու հարց Կրեմլի օրակարգում չկա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Պեսկովն այդ մասին ասել է՝ մեկնաբանելով RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի կոչը: Սիմոյնաը Դոնեցկում կայացած «Ռուսական Դոնբաս» ֆորումի ժամանակ կոչ է արել այդ տարածքները ներառել Ռուսաստանի Դաշնության կազմում:
«Մարգարիտա Սիմոնյանը ԶԼՄ-ների մենեջեր և լրագրող է: Նա ոչ մի կերպ չի կարող արտահայտել Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշումը: Այս հարցն օրակարգում չէ», - նշել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակը շեշտել է, որ Ռուսաստանը հետևողական և պատասխանատու դիրք է գրավում Դոնբասի ռուսալեզու բնակչության շահերը պաշտպանելու հարցում: «Ռուսաստանի Դոնբաս» ֆորումի անվանումը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը համարել է «բացարձակ նորմալ»:
«Դոնբասում բնակչության ճնշող մեծամասնությունը ռուսներ և ռուախոս մարդիկ են: Դոնբասը միշտ եղել է Ուկրաինայի ռուսալեզու տարածաշրջան, այնտեղ միշտ եղել են շատ ռուսներ, սա բացարձակ ակնհայտ փաստ է, սա միշտ արձանագրվել է բոլոր մարդահամարների արդյունքում», - բացատրել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Կարծիքներ