Հայկական կողմից դիվերսիոն գործողությունների փորձ չի եղել․ ՊՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարության մասին
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած կեղծ տեղեկությունները։
Նախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը` իբր ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների, մասնավորապես` հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք մուտք գործելու փորձի վերաբերյալ, որևէ կապ չունի իրականության հետ:
Կարծիքներ