Ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման լիցենզիա է տրամադրվել ևս 4 կազմակերպության

Ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման լիցենզիա է տրամադրվել ևս 4 կազմակերպության

Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիաներ են տրամադրվել ևս 4 կազմակերպության: Դրանցից երկուսը Երևանում, մեկական՝ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջը:


Ավելի վաղ 5 կազմակերպություն ևս ՏԿԵ նախարարության կողմից ստացել էր համապատասխան լիցենզիա։ Այս պահին հանրապետությունում գործում է 9 լիցենզավորված կազմակերպություն։

Գործընթացը շարունակվում է։ ՏԿԵ նախարարությունը հորդորում է ոլորտում գործունեություն ծավալած մյուս ընկերություններին ևս ակտիվություն ցուցաբերել, դիմել լիցենզիա ստանալու համար, իսկ վարորդներին՝ հնարավորինս արագ իրականացնել գազաբալոնների վկայագրում, կամ ճնշափորձարկում։ Արդեն իսկ լիցենզավորված ընկերությունների տվյալները՝ հետևյալ հղմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում