Թուրքիան 2028 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել

Թուրքիան 2028 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ 2028 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող երկիրը կհայտարարվի 2023 թվականի սեպտեմբերին:

Թուրքիան իր պատմության ընթացքում երբևէ չի ընդունել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը:

2028 թվականի առաջնությունը հյուրընկալելուն հավակնում են նաև Մեծ Բրիտանիան և Իռլանդիան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում