Բարսելոնան աշխարհի լավագույն ակումբն է. Արաուխո

Բարսելոնան աշխարհի լավագույն ակումբն է. Արաուխո

Ռոնալդ Արաուխոն խոսել է «Բարսելոնայի»՝ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում ելույթների մասին։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

– Չեմպիոնների լիգայում ձեր բախտը չբերե՞ց: Ձեր խմբից երկու ակումբներ՝ «Բավարիան» և «Ինտերը», դուրս են եկել քառորդ եզրափակիչ:

– «Բարսան» չպետք է նայի մրցակիցներին: «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է, մրցակիցներն են, որ պետք է անհանգստանան։

Ճշմարտությունն այն է, որ մենք պետք է գործադրենք մեր ուժը: Ափսոս, որ խմբից դուրս չեկանք, հիասթափեցնող է, քանի որ մեր ունեցած կազմով պարտավոր էինք դա անել։

Բայց մեզ մի փոքր խանգարեցին նաև վնասվածքները, մեր պաշտպանությունը թուլացավ առանցքային խաղերից առաջ։

Այժմ մենք գիտենք, որ պետք է պատրաստվենք հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում լավ ելույթ ունենալուն,- «Բարսելոնայի» պաշտպանի խոսքն է մեջբերել Infobae-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում