Հայաստանի ԶՈՒ ԲՀԱ վարչությունում ամփոփվել են կատարած աշխատանքների արդյունքները
 
            ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում հոկտեմբերի 14-ին ամփոփվել են 2022թ. 3-րդ եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները:
Ներկայացվել են զորամասերում բարոյահոգեբանական, զինվորական կարգապահության, գաղափարական, տեղեկատվական-դաստիարակ չական և մշակութաժամանցային աշ խա տանքների վիճակը, վարչության սպաների կողմից զորամասերում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարձրացման ուղղությամբ իրականացված միջոցառումները:
ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչության պետ, գնդապետ Ս. Ստեփանյանը պլանավորված հետագա միջոցառումների արդյունավետ կազմակերպման և անցկացման վերաբերյալ առաջադրել է խնդիրներ։
Խորհրդակցության ավարտին վարչության մի շարք զինծառայողներ խրախուսվել են բարեխիղճ ծառայության համար:


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ