Ֆրանսիայում վարորդը փորձել է ավելի քան 70 կիլոգրամ կանեփ տեղափոխել դիակառքով
Ֆրանսիայի արևելքում կեղծ դիակառք է հայտնաբերվել, որը դագաղների մեջ ավելի քան 70 կգ մարիխուանա է տեղափոխել: Այս մասին գրում է տեղական Est Republicain թերթը:
Պարբերականի տեղեկություններով՝ կալանավորումն իրականացրել են Դու դեպարտամենտի մաքսատան ծառայողները: Նրանց ուշադրությունը գրավել է Բեզանսոն քաղաքի մերձակայքում կայանված ավտոմեքենան: Մեքենայի վարորդն իրեն նյարդային է պահել։
Նշվում է, որ մաքսատան ծառայողները ստուգել են դիաակառքը, որի մեջ փաթեթներով 71 կգ մարիխուանա են հայտնաբերել։ Սև շուկայում այդ բեռը մոտ 700 հազար եվրո է գնահատվել:
AFP գործակալության փոխանցմամբ՝ դիակառքը Իսպանիայից էր ուղևորվում։ Վարորդը, որը Ռումինիայի քաղաքացի է եղել, ձերբակալվել է:
Կարծիքներ