Երևանում մեքենաներ են բախվել. կա տուժած
Մայիսի 9-ին՝ ժամը 15:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշ 5-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» (վարորդ՝ Ս․ Մ․), «Մերսեդես C180» և «Մերսեդես E» մակնիշների ավտոմեքենաները։
«Մերսեդես C180» մակնիշի ուղևոր Ա․ Ա-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել հերթապահություն մինչ էլեկտրական ցանցի աշխատակիցների մոտենալը։
Կարծիքներ