Էրդողանի՝ Իրան կատարելիք այցի օրակարգում նաև «3+3» ձևաչափն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին այցելելու է Իրան: Էրդողանը հանդիպելու է Էբրահիմ Ռաիսիի հետ: Սպասվում է, որ կողմերի միջև թուրք-իրանական հարաբերությունները զագացնելու նպատակով համաձայնագիր կստորագրվի:
Ermeniaheber-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է, որ Իրանի ու Թուրքիայի միջև ստեղծվելու են տարբեր ոլորտներում երկարաժամկետ համագործակցության զարգացման համատեղ մեխանիզմներ:
Ըստ կայքի հրապարակման՝ Էրդողանը Իրանում պատրաստվում է քննարկել ահաբեկչության դեմ պայքարի, միգրացիայի, թրաֆիքինգի և անվտանգության հետ կապված այլ հարցեր:
Նշվել է, որ այցի օրակարգում է նաև ռուս-ուկրաինական ճգնաժամի մեկնարկից հետո առաջացած էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաև «3+3» տարածաշրջանային ձևաչափը:
Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափը ներառում է Հարավային Կովկասի երկրները (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), ինչպես նաև Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։
Կարծիքներ