Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտության դեպքում չի լինի ռազմական գործողություն, կլինի «բոլորովին այլ պատերազմ»

Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտության դեպքում չի լինի ռազմական գործողություն, կլինի «բոլորովին այլ պատերազմ»

«Թեժ» հակամարտությունը Արևմուտքի և Ռուսաստանի միջև, եթե դա տեղի ունենա, չի սահմանափակվի հատուկ ռազմական գործողությամբ, «դա կլինի բոլորովին այլ պատերազմ»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա. Կրեմլ»-ին տված հարցազրույցում։

Զարուբինի խնդրանքով նա մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի առաջարկությունը՝ նախապատրաստվելու միաժամանակ պատերազմի թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի հետ, այդ թվում՝ հաշվի առնելով միջուկային առճակատման տարբերակը։

«Մենք ելնում ենք նրանից, որ մենք խաղաղություն ենք ուզում, և եթե նրանք ցանկանում են կռվել Ռուսաստանի հետ, ապա սա բոլորովին այլ պատերազմ է, սա հատուկ ռազմական գործողություն չէ», - ընդգծել է Պուտինը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում