Իտալացիները կողմ են պատգամավորների թվի կրճատմանը
Իտալացիների ավելի քան 60%-ը կողմ է արտահայտվել երկրի խորհրդարանում պատգամավորների թվի կրճատմանը: Այդ մասին են վկայում էքզիթ փոլի տվյալները, որոնք հրապարակվել են կիրակնօրյա հանրաքվեի ավարտից հետո՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նախաձեռնության հեղինակը իշխող «5 աստղ» կուսակցությունն է: Այն նախատեսում է սենատորների թիվը 315-ից կրճատել 200-ի, իսկ ստորին պալատի պատգամավորներին՝ 630-ից՝ 400-ի: Երկու պալատներն էլ առաջարկը հաստատել են անցյալ տարի: Ենթադրվում է, որ դրա շնորհիվ բյուջեի տարեկան ծախսերն էլ կկրճատվեն 80 մլրդ եվրոյով, և կբարձրանա օրենսդիր մարմնի արդյունավետությունը: Այս նախաձեռնությունը Իտալիայի խորհրդարանում առաջին փոփոխությունն է հետպատերազմյան ամբողջ ժամանակահատվածում:
Այնուամենայնիվ, որոշ քաղաքական գործիչներ այն համարում են անբավարար և պոպուլիստական ու պահանջում են հնացած համակարգի ավելի խոր բարեփոխումներ:
Կարծիքներ