ԱՄՆ-ն տուգանել է գերմանական ծրագրային ապահովման ընկերությանը 8 մլն դոլարի չափով

ԱՄՆ-ն տուգանել է գերմանական ծրագրային ապահովման ընկերությանը 8 մլն դոլարի չափով

ԱՄՆ-ն 8 միլիոն դոլարով տուգանել է գերմանական ծրագրային ապահովման ընկերությանը` Իրանի դեմ պատժամիջոցները խախտելու համար:

Ըստ ABC News-ի` ԱՄՆ դատախազությունը հայտարարել է, որ SAP-ը պետք է 8 միլիոն դոլար տուգանք վճարի իր արտադրանքն Իրան ապօրինի արտահանելու մեղադրանքով: ԱՄՆ-ն հայտարարել է, որ գերմանական ընկերությանն ավելի խիստ պատժամիջոցներ են սպասվում, եթե այն Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները խախտող գործողություններն ինքնակամ չբացահայտի:

Ընկերությունը համաձայնել է վճարել տուգանքներն ԱՄՆ արդարադատության, առեւտրի եւ ֆիննախի նախարարության հետ համաձայնագրի շրջանակներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում