Կասեցվել է մի շարք բենզալցակայանների և շինանյութի առևտրի կետերի գործունեությունը
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում` պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ:
Այսօր՝ հուլիսի 3-ին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ստուգայցերի և կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն հայտնաբերվել:
Պարետի որոշմամբ տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Կասեցվել է մի շարք բենզալցակայանների և շինանյութի առևտրի կետերի գործունեություն: Նշված տնտեսավարողների մոտ բացակայել են դիմակների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:
Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմամբ Տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է:
Կարծիքներ