ՀՀ ԱՆ-ն 10 Ֆորդ տրանզիտ մակնիշի ավտոմեքենաներ կնվիրի Արցախի Հանրապետությանը
Հայաստանի առողջապահության նախարարությունը 10 Ֆորդ տրանզիտ մակնիշի ավտոմեքենաներ կնվիրի Արցախի Հանրապետությանը՝ շտապօգնության ծառայությունում օգտագործելու համար։ Այս առաջարկով երեկ՝ սեպտեմբերի 10-ին, տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ընթացքում հանդես է եկել ՀՀ ԱՆ-ն։ Նշենք, որ ավտոմեքենաներից 3-ը շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլներ են՝ հագեցած անհրաժեշտ սարքավորումներով և առաջին օգնության պայուսակով։ Մյուս 7-ը գծային ավտոմեքենաներ են, հագեցած 6 անուն անհրաժեշտ բժշկական սարքերով և առաջին օգնության պայուսակով։
Կարծիքներ