ԱԱ 2022. Խորվաթիան ոչ-ոքի խաղաց Բելգիայի հետ և դուրս եկավ փլեյ-օֆֆ

Ավարտվեցին ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները F խմբում։
Վերջին տուրի խաղում հանդիպեցին աշխարհի գործող փոխչեմպիոնն ու բրոնզե մեդալակիրը՝ Խորվաթիան և Բելգիան։ Այս հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։
Այսպիսով, Խորվաթիան այս խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը և ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր։ Իսկ Բելգիան երրորդն է իր խմբում ու լքում է մրցաշարը։
Կարծիքներ