ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նոր պատգամավորներ ունեն. նրանք երդմամբ ստանձնեցին մանդատը
Մարտուն Գրիգորյանը («Պատիվ ունեմ» խմբակցություն), Արգիշտի Գևորգյանն ու Գառնիկ Դանիելյանը («Հայաստան» խմբակցություն) նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում երդմամբ ստանձնեցին ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները: Ըստ դրանց՝ մանդատները տրվում են «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Մարտուն Գրիգորյանին և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուներ Արգիշտի Գևորգյանին և Գառնիկ Դանիելյանին:
Մարտուն Գրիգորյանն ԱԺ-ում փոխարինում է Արթուր Վանեցյանին, իսկ Արգիշտի Գևորգյանն ու Գառնիկ Դանիելյանը՝ համապատասխանաբար Մխիթար Զաքարյանին ու Արթուր Ղազինյանին:
Երեք պատգամավորներն էլ երդվեցին ԱԺ ամբիոնից:
Կարծիքներ