Բրազիլացի փորձառու մարզիչը կաշխատի պարածանրամարտի Հայաստանի հավաքականի հետ

Բրազիլացի փորձառու մարզիչը կաշխատի պարածանրամարտի Հայաստանի հավաքականի հետ

Բրազիլիայի պարածանրամարտի հավաքականի ավագ մարզիչ Վալդեցիր Լոպեսը, որը ճանաչվել է Բրազիլիայի 2023թ լավագույն մարզիչ, ներգրավվել է հավաքական թիմի առաջատար մարզիկների պատրաստվածության աճի բարձրացման աշխատանքներում։

Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի մամուլի քարտուղարությունը։

Հայաստանի պարածանրամարտի հավաքական թիմի մարզչական կազմն ամենօրյա ռեժիմով շարունակում է հավաքական թիմին նախապատրաստել առաջիկա կարևորագույն և Պարալիմպիկ խաղերի ուղեգրի նվաճման որակավորման մրցաշարեր համարվող Դուբայ-2024 և Թբիլիսի-2024 աշխարհի գավաթի մրցաշարերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում