«Որտե՞ղ եք աշխատում». «Ֆուդ-սիթիում». Ռուսաստանի հայերի միությունը ադրբեջանցու հարցաքննության կադրեր է հրապարակել
Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է վերջին օրերին հայերի հետ բախումների ժամանակ ձերբակալված ադրբեջանցիներից մեկի հարցաքննությունից կադրեր:
Նրան հարցնում են՝
-Որտե՞ղ ես աշխատում
-Ֆուդ սիթիում
-Որպես ի՞նչ
-Գնորդ
Հրապարակելով հարցաքննության այս փոքր հատվածը, հայերի միության մամուլի ծառայությունը նշում է, որ ժամանակն է փակել արդեն այդ շուկան, ինչպես ժամանակին փակվել է «Չերքիզոն»-ը:
ՌՀՄ-ն նաեւ հայտնում է, որ իրավիճակը կարգավորվել է, իրավապահ մարմինները աշխատում են կոշտ եւ համակարգված, իսկ միությունը զբաղվում է առօրյա աշխատանքով՝ պահպանելով զգոնությունը:
Հիշեցնենք, ադրբեջանցիների եւ հայերի միջեւ բախումներ են եղել մոսկվայում հուլիսի 23-ին եւ 24-ին: Ադրբեջանցիները խմբերով հարձակվել են առանձին հայերի վրա, ծեծի ենթարկել, ջարդել մեքենաները, սպառնացել, հայերի շրջանումա նգամ դանակահարված երիտասարդ կա:
Կարծիքներ