Սպիտակ տունն ուսումնասիրում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների ցուցակից հանելու հնարավորությունը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով երեք իսրայելական և երկու ամերիկյան աղբյուրներ։
Նշվում է, որ այս որոշումը համարվում է միայն հնարավոր և դեռ չի կայացվել։ Այնուամենայնիվ, եթե ընդունվի, Միացյալ Նահանգները կարող է իրեն իրավունք վերապահել վերանայել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կարգավիճակը, եթե համարի, որ Իրանը չի կատարում տարածաշրջանում լարվածության թուլացման իր պարտավորությունները:
Կարծիքներ