Հրապարակվել են ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը

Հրապարակվել են ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը:

 

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում` տղամարդկանց ընտրանին կունենա հետևյալ  կազմը.

 

Գառնիկ Չոլակյան (60 կգ)

Գոռ Սահակյան (71 կգ)

Սուրեն Գրիգորյան (88 կգ)

Սիմոն Մարտիրոսյան (110 կգ)

Գարիկ Կարապետյան (110 կգ)

Վարազդատ Լալայան (+110 կգ)

 

Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը: 

 

Կանանց թիմից աշխարհի առաջնությանը կմասնակցի Աննա Ամրոյանը (77 կգ): Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, իսկ մարզիչը` Տարոն Թովմասյանը: 

 

Հայաստանի հավաքականի բժիշկը կլինի Դավիթ Մոսինյանը, իսկ կինեզիստը` Ռոզա Հովհաննիսյանը:

 

Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 2-11-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում