Իսրայելի բանակը հայտնել է պատասխան հարվածների մասին Լիբանանից գնդակոծությունից հետո
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի այն շրջաններին, որտեղից գնդակոծվել է հրեական պետության հյուսիսը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը ։
«Վերջին մի քանի ժամվա ընթացքում արձանագրվել է [արկերի] երկու արձակում Լիբանանից դեպի Մանարա [Իսրայելի հյուսիսում]: Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել կրակակետին և երկու ականանետային հարթակների, ինչպես նաև Լիբանանի այլ տարածքների», - ասված է զեկույցում:
Բացի այդ, « Լիբանանից արձակվել է «երկիր-օդ» դասի հրթիռ Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի ուղղությամբ»։ «ԱԹՍ-ն չի տուժել հրթիռից և հաջողությամբ ավարտել է իր առաքելությունը»,- հավելել են զինվորականները:
Կարծիքներ