Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական խաղում պարտվեց Ֆրանսիային

Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական խաղում պարտվեց Ֆրանսիային

Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում ուժերը չափեց Ֆրանսիայի հետ: Գրում է Armsport.am-ը։

Առաջին խաղը կայացավ հունիսի 17-ին՝ Նորթրիջի համալսարանական արենայում:

Հանդիպումն ավարտվեց 107-74 հաշվով՝ հօգուտ ֆրանսիացիների։

Հաջորդ հանդիպումը կկայանա վաղը։ Նշենք, որ Ֆրանսիան Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, իսկ Հայաստանը՝ ՖԻԲԱ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում