ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Ֆրանսիա՝ քննարկելու Ուկրաինայում իրավիճակի շուրջ գործողությունների համակարգումը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Ֆրանսիա՝ քննարկելու Ուկրաինայում իրավիճակի շուրջ գործողությունների համակարգումը

Մայիսի 7-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի իր գործընկերների հետ Փարիզում կքննարկի Ուկրաինայում իրավիճակի շուրջ գործողությունների համակարգումը։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Մայիսի 7-ին պետքարտուղարի տեղակալը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Դելատրի, Գերմանիայի ԱԳ նախարար Անդրեաս Միքայելիսի, Իտալիայի արտգործնախարար Էտորե Սեկուիի և Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով փոխնախարար Ջեյմս Քելերլիի հետ՝ քննարկելու մեր ընթացիկ սերտ համակարգումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախքան Ֆրանսիա այցելելը Պետդեպարտամենտի ղեկավարի տեղակալը կայցելի նաև Հարավային Աֆրիկա, Անգոլա և Գաբոն, հայտնել են գերատեսչությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում