Հնդիկ սահմանապահները խոցել են անօդաչու թռչող սարք, որը թռել է Պակիստանից

Հնդիկ սահմանապահները խոցել են անօդաչու թռչող սարք, որը թռել է Պակիստանից

Շաբաթ գիշեր Հնդկաստանի սահմանապահ ուժերը խոցել են անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որը Պակիստանից թռել է Հնդկաստանի օդային տարածք։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ անօդաչու թռչող սարքը փորձել է անցնել Հնդկաստանի Փենջաբ նահանգ՝ Ամրիտսար քաղաքի մոտ, սակայն տեսել են ու ոչնչացրել։ Չինական արտադրության DJI Matrice-300 անօդաչու թռչող սարքի բեկորները ավելի ուշ հայտնաբերել են հնդիկ զինվորները, լրագրողներին հայտնել է սահմանապահ ծառայության ներկայացուցիչը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում